Երևան
22 / Փետրվար / 2020

Այն, ինչ չպիտի իմանա թշնամիդ, մի ասա նաև բարեկամիդ

Այն, ինչ չպիտի իմանա թշնամիդ, մի ասա նաև բարեկամիդ

Նախընտրիր իբրև թշնամի ունենալ նեմեյան առյուծը, քան աղվեսը: Զորավորի հետ չափվելն ավելի հեշտ , նաև պատվաբեր է, քան նենգողի: Գարեգին Նժդեհ
Ինչպես տեսնում ենք Փաշինյանն այսօր շրջապատված է աղվեսներով, որոնք մի կողմից նրա առջև պոչով հատակն են ավլում, մյուս կողմից վանքի հավերն են գողանում: Իրավիճակը պայթյունավտանգ է: Սրանք թավիշը շփոթելով անկարողության հետ, անցնում են լկտիության բոլոր սահմանները, ամեն օր հրապարակավ ծաղրելով ու կեղծ մեղադրանքներ հնչեցնելով վարչապետի և նրա ընտանիքի հասցեյին, արդեն այնքան են իջել, որ ծաղրում են վարչապետի անչափահաս երեխաներին: Եվ սա մարտահրավեր է ոչ թե Փաշինյանին, այլ ամբողջ հայ ժողովրդին:

Իսկ ինչ է նրանց ուզածը ?

Նրանք չեն ցանկանում վայելել ժողովրդի սերն ու վստահությունը, քանի որ այդ սերն ու վստահությունը նրանք երբեք չեն էլ ունեցել, ու դա նրանց պետք էլ չի: Նրանք ցանկանում են ժողովրդին թուլացնել, հասցնել անտարբերության ու հիասթափության, որպեսզի, երբ ապստամբություն սկսեն, ժողովուրդը դուրս չգա փողոց, իսկ իրենք անխոչընդոտ կրկին տիրանան իշխանությանն ու շարունակեն երկիրը թալանելու և հայաթափելու իրենց կիսատ մնացած ծրագիրը:

Այն, ինչ չպիտի իմանա թշնամիդ, մի ասա նաև բարեկամիդ: Փաշինյանը շատ թշնամիների բարեկամ դառնալու հնարավորություն տվեց և հնարավորություն տվեց ուղղվելու, սակայն նրանք փոխանակ այս երկու տարիների ընթացքում ծառայեին հայրենիքին, ծառայեցին սատանային, վնասներ հասցնելով երկրի թե տնտեսական վիճակին, թե անվտանգությանը: Այստեղ մեջբերեմ Բեկոնի խոսքերը. Ով խնայում է թշնամուն, չի խնայում ինքն իրեն: Երկու տարի է Փաշինյանը խնայում է թշնամուն, փորձելով երկրորդ, երրորդ, չորրորդ հնարավորությունը տալ, բայց ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը , կարմիր կովը կաշին չի փոխի:
Հասունացել է այն պահը, երբ Փաշինյանը պետք է մի կողմ դնի թավշյա ռազմավարությունը և կոշտ գործողություններ ձեռնարկի, նախ ձերբակալի զազրախոսներին ու բանսարկուներին, և շատ արագ լուծարի սահմանադրական դատարանը: Առանց նոր սահմանադրական դատարանի, ստեղծված իրավիճակը երկրում գնալով ճահճանալու է, որն էլ ավարտվելու է նախկինների կողմից պլանավորվող ապստամբությամբ:
Վարչապետն ունի ժողովրդի սերն ու վստահությունը, ժողովուրդը կանգնած է նրա թիկունքին, ժողովուրդը նրա մի կանչով պատրաստ է փողոց դուրս գալ ու հազար անգամ մերժել ներքին թշնամում: Ժողովուրդը նրա քայլին է սպասում, ժողովուրդն արդեն հաղթել է: Մենք ոչ ներքին, ոչ էլ արտաքին թշնամուն տալու հայրենիք չունենք:

Շավարշ Սարուխանյան

դիտվել է 11079 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից