Երևան
22 / Փետրվար / 2020

Ճամբարակում գործող «Արաքս» հացատնից 11 հոգի «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 11 քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 23 հասցեում գործող «Արաքս» հացատնից:

Նրանք են՝ Ճամբարակի բնակիչներ, 14-ամյա Միլենա Թ.-ն, 40-ամյա Հարություն Թուխտարյանը, 37-ամյա Եվա Կիրակոսյանը, 29-ամյա Ռիտա Թուխտարյանը, 36-ամյա Բենիամին Սահակյանը, 42-ամյա Արմինե Ղալեչյանը, 23-ամյա Արփինե Մուրադյանը, 33-ամյա Քնարիկ Խուդոյանը, 29-ամյա Ռաիսա Թուխտարյանը, 20-ամյա Լիլիթ Ղալեչյանը և Երևանի բնակիչ, 26-ամյա Էդգար Սարգսյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույյն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում նշված հացատանը խնջույքի ժամանակ վերջիններս գտնվել են խոհանոցում, որտեղ գազի սարքի վառոցից արտանետված շմոլ գազից ստացել են թունավորում:

Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչութան պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

դիտվել է 3828 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից