Երևան
21 / Փետրվար / 2020

6-րդ վարչություն բերման ենթարկված Արթուր Դանիելյանին շտապօգնության մեքենայով կտեղափոխեն հիվանդանոց

Ոստիկանության 6-րդ վարչություն մուտք գործեց շտապօգնության մեքենա՝ բերման ենթարկվածներից Արթուր Դանիելյանի համար։

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում «Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանն ասել էր, որ զրուցել է Արթուր Դանիելյանի հետ, ով տեղեկացրել է՝ չի կարողանում շարժել իր թևը և ոտքը։ Քիչ հետ Արթուր Դանիելյանին շտապօգնության մեքենայով կտեղափոխեն հիվանդանոց։

Նշենք, որ այսօր բերման են ենթարկվել «Վետո» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանը, միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը։ Նարեկ Մալյանին և Կոնստանտին Տեր-Նակալյանին քիչ առաջ ազատ արձակեցին։ Վերջիններս բերման էին ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն էլ նշեց, որ սա անընդունելի վիճակ է և համակարգային բնույթ է ստանում. «Այսինքն հնարավոր է առանց որևէ հիմքի անձին ձերբակալել, կիրառել կոշտ ուժ, ձեռնաշղթաներ, կոշ ձևով անձին «ասֆալտին» փռեն, որի հետևանքով անձը վնասվածք ստանա, հետո օրինակ ասեն՝ կներեք, Ձեր մոտ զենք չենք հայտնաբերել։ Մենք այս փուլն անցել ենք և հիմա նորից վերադառնում ենք այս խնդրին, որ պետությունը կարող է այսպես վարվել իրեն քննադատողների հետ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

դիտվել է 14633 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից