Երևան
29 / Փետրվար / 2020

Արծվիկ Մինասյանը՝ իր մասնակցությամբ աղմկահարույց «ստոպ կադր»-ի մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից հրապարակած ստոպ կադրին, հայտարարել է, որ նրանք դատական հայց են ներկայացրել վերջինիս դեմ.

«Նախ ասեմ, որ նկարն, ինչպես բազմիցս, պարզաբանումը տրվել է, անհաջող մի ստոպ կադրի արդյունք է և դա հետևանք էր այն երկխոսության, որը տեղի ունեցավ իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

Երկխոսությունը հետևյալն էր՝ երբ երդման ավարտից հետո ես «Առաջն Աստված» արտահայտությունն արեցի, նախագահն ասաց՝ «շատ լավն էր» և երբ արդեն վարչապետն էր շնորհավորում, ասաց՝ «այնքան լավն էր, որ կարո՞ղ է տեքստը փոխենք», և որպեսզի այդ ծիծաղը միջիցս չարտահայտվի տեսախցիկների առաջ, գլուխս թեքեցի՝ ստացվեց անհաջող կադր։

Եթե տեսանյութը ուշադիր նայեք՝ կտեսնեք, որ չկար ոչ մի նման վարքագիծ։ Ի վերջո, խոնարհումը առաքինության նշան է, բայց որպես կանոն գլուխ եմ խոնարհում հուշարձանի, հուշատախտակի կամ մահացածի առաջ, և ես չեմ կարծում, որ նման անհաջող կադրը կարող էր դառնալ այն վարքագծի առարկան, ինչ-որ իրենք են փորձում ներկայացնել, առավել ևս, երբ մենք խոսում ենք քաղաքակիրթ հասարակության մասին։ Իսկ իշխանության նման էժանագին պահվածքը, խոսում է նրանց ցածր մակարդակի մասին»։

դիտվել է 17890 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից