Երևան
21 / Փետրվար / 2020

Իրական ոգևորություն է առաջացնում ակտիվորեն զարգացող համագործակցությունը մեր երկու երկրների Զինված ուժերի միջև. Լորա Քուփեր (տեսանյութ)


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուփերը Հայկական բանակին նվիրված տոնին,  Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը ելույթ ունենալով նշեց. «Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է»,- հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք շարունակելու ենք կրթել Հայաստանի Զինված ուժերի ներկա եւ ապագա առաջնորդներին, նախատեսում ենք այս տարի զարգացնել համագործակցությունը Հայաստանի ազգային պաշտպանության հետազոտությունների համալսարանի հետ։

Իրական ոգևորություն է առաջացնում ակտիվորեն զարգացող համագործակցությունը մեր երկու երկրների Զինված ուժերի միջև։ Պատիվ ենք համարում ընդունել մեր երկրում Հայաստանից ուսանողների՝ ռազմական կրթություն տալով նրանց»։

Քուփերն ընդգծեց, որ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հիմքում Հայաստանի եւ Կանզաս նահանգի միջեւ ընդլայնվող գործընկերությունն է. «Պաշտպանական ոլորտի բարեփոխումները Հայաստանում թույլ է տալիս դյուրացնել, Կանզասի հետ ընթացող այս ծրագրի շնորհիվ, ինչպես նաև, մեծացնել Հայաստանի և ՆԱՏՕ-ի գործունակությունը»։

դիտվել է 4809 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից