Երևան
19 / Փետրվար / 2020

Տիգրան Ուրիխանյանը դուրս է գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից


Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը։

«Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ:

Տիգրան Ուրիխանյանը Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքերը համահունչ չեն Բարգավաճ Հայաստան խմբակցության մոտեցումների հետ:

Այդ իսկ պատճառով այս պահից սկսած Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ: Վերջինս իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով»,-նշված է հայտարարության մեջ:

դիտվել է 5505 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից