Երևան
19 / Փետրվար / 2020

Տպավորություն է ստեղծվում, թե ԱՄՆ-ն ավելի շատ տեղեկատվություն ուներ մեր մասին, քան՝ ԱԱԾ-ն. Ռոբերտ Քոչարյան

Ամբողջ քրեական գործում, ընդամենը, կա երկու նյութ, երկու նամակ ԱԱԾ-ից։ Այս մասին դատական նիստին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ ստացվում է, որ այդ ժամանակվա ամենակայացած մարմինը չունի որևէ նյութ՝ այդ իրադարձությունների մասին։

Նրա խոսքով՝ դա պարզապես անհավատալի է։

«Առնվազն շաբաթը մեկ անգամ ինձ զեկուցել են և այդ զեկույցներից որևէ նյութ այս քրեական գործում չեմ տեսել, սակայն չեմ բացառում, որ այդ նյութերը կան ԱԱԾ-ում կամ մայր գործով նյութերում։ Վիկիլիքսի նյութերը կարդալուց տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ն ավելի շատ տեղեկատվություն ուներ մեր մասին, քան՝ ԱԱԾ-ն,-նշեց Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով՝ այս քրեական գործը զրո է։ Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, որ հիմնավոր կասկած ունի այն մասին, որ կան բավարար նյութեր՝ 10 սպանությունները բացահայտելու համար։

Նա նշեց, որ կասկած ունի, որ նյութերը չեն տրամադրել, որի պատճառներից մեկն այն է, որ կարող է գործի քննությունը տանել այլ ուղղությամբ և երկրորդ՝ ներկայացնելու դեպքում հարցեր կառաջանա՝ արդյոք տուժողներն այս նիստին պետք է մասնակցեն։ Նա վստահեցնում է, որ նյութերը դիտավորյալ են թաքցրել։

Քոչարյանն ասաց, որ դատարանը ցավոտ է տանում, երբ իրեն համեմատում են Դավիթ Գրիգորյանի հետ։

դիտվել է 5433 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից