Երևան
19 / Փետրվար / 2020

Փետրվարի 13-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերի համար օրը կսկսվի անձնական կարիքների վրա կենտրոնացումից: Հնարավոր է մեծ ուշադրություն սեփական անձի նկատմամբ, բացառված չէ կախվածություն անհատական կամ ընտանեկան կենցաղի նրբություններից, ընթացիկ տրամադրությունից կամ ինքնազգացողությունից: Բաց թողած պահը լրացնելու փորձն առավոտյան կարող է արդյունք չտալ, ավելի լավ է սպասել օրվա երկրորդ կեսին: Փողերի մի մասը շատերը կցանկանան ծախսել սիրելիների վրա:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում վաղ առավոտից անցնել գործի: Շատ Ցուլերի համար ամենաարդյունավետ ժամանակն օրվա երկրորդ կեսը կլինի: Օրվա այդ շրջանում կաճի ձեր ընկալունակությունը, կլավանա ինքնազգացողությունը, արտաքին հանգամանքները կսկսեն բարենպաստ կերպով դասավորվել: Կարող է աճել ձգտումը սիրելի կերակուրների կամ ձեզ հաճույք պատճառող այլ բաների նկատմամբ: Իսկ ինչը չեք սիրում, ընդհակառակը, ավելի բացասական արձագանք կառաջացնի:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ չեն տալիս ավելորդ շտապողականություն դրսևորել: Օրվա երկրորդ կեսին իրադարձություններն ավելի հաճախ կսկսեն ձեր օգտին դասավորվել, սակայն լավագույն արդյունքները ստանալու համար ավելի լավ է սպասել կիրակի օրվան: Առավոտը կօգնի մտովի վերակազմակերպվել: Օգտակար կլինի քննադատորեն վերանայել ծրագրերը, հետաքրքրությունների շրջանակը: Երեկոյան կարող է ուշադրություն պահանջել ֆինանսական կողմը:

Խեցգետին

Օրվա ընթացքում Խեցգետիններին սպասվում է տրամադրության և ինքնազգացողության լավացում: Կարող է ընկերական, ազգակցական այցերի, գնումների, նորություններով և նվերներով փոխանակվելու առիթ ի հայտ գալ: Միևնույն ժամանակ, այսօր կարող է հող նախապատրաստվել շփման մեջ տհաճ պահերի կամ փողերի հետ կապված լարվածության համար: Խորհուրդ է տրվում ուշադիր լինել համատեղ միջոցները ծախսելիս և պարտքով գումար փնտրելիս:

Առյուծ

7STOPPED
Առյուծների մոտ կարող է ընկերությունը և այլ կապերը ֆինանսական համարժեքում դիտարկելու միտում նկատվել: Հնարավոր պատճառը կարող է լինել ձեր առջև դրված նպատակը կամ ձեր նյութական վիճակի առանձնահատկությունը: Օրվա ընթացքում կաճի վճարունակության նշանակությունը, ազատ ռեսուրսների չափսը, կարող է զբաղեցրած պաշտոնի կամ բացած բիզնեսի եկամտաբերության հարց առաջանալ: Նվերներ գնելիս արժե հաշվի առնել հասցեատիրոջ ճաշակը:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում հանգստյան առաջին օրը ծախսել մտածողության վերակառուցման վրա, իսկ եթե անհրաժեշտ է՝ թարմացված հանգամանքներին հարմարվելու: Հատուկ նշանակություն կարող է ստանալ ֆինանսական հարցը: Դրա հետ կարող են սերտորեն կապված լինել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ուղևորությունները, կրթությունը, կապերի պահպանումը, անձնական կյանքի դասավորումը: Հնարավոր են չնախատեսված ծախսեր, այդ թվում՝ գնումներ:

Կշեռք

Կշեռքների մտքերը դուրս են գալիս կենցաղային խնդիրների նեղ շրջանակից: Շատերը կսկսեն ավելի հաճախ մտածել անձնական կյանքի, ստեղծագործական ինքնաարտահայտման մասին, ընկերների հետ փոխգործակցության պահանջ զգալ: Օրակարգում կարող է հայտնվել յուրօրինակ նվերի, ուշադրության անսովոր ժեստի հարցը: Կարող եք մտորել նաև կապերի պահպանման, նոր ծանոթությունների մասին: Որոշ ծրագրեր անհասանելի կլինեն առանց բյուջեի վերանայման:

Կարիճ

Առավոտյան Կարիճները կանցնեն սխալի կամ փակուղային հարցի միջով: Անձնական կյանքի, ազատ շփման, ստեղծագործության, ընտանեկան դրության հետ կապված ծրագրերն արժե տեղափոխել օրվա երկրորդ կես: Միաժամանակ, աստղերը խորհուրդ են տալիս վերանայել ձեր պահելաոճը: Այժմ հնարավոր են փոփոխություններ ձեր տանը, ընտանիքում, ընկերությունում: Մտերիմ մարդկանց մոտ կարող են ի հայտ գալ քմահաճույքներ, որոնց հետ արժե հաշվի նստել:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում շտապեցնել իրադարձությունները: Ժամանակից շուտ սկսված շփումներն ու գործողությունները կարող են հիասթափություն բերել: Անցանկալի է դեղամիջոցներ, կապի միջոցներ, նվերներ, համակարգչային աքսեսուարներ ձեռք բերելը, ինչպես նաև ծառայություններ պատվիրելը: Կարևոր հարցերում չարժե ամբողջությամբ ապավինել ուրիշի կարծիքին, ավելի լավ է հարմար պահի սպասել և գործել ըստ անհրաժեշտության:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ չեն տալիս շտապել նոր նախաձեռնություններում: Դա հատկապես կարևոր է օրվա երկրորդ կեսին, երբ ձեր մտքերն ու ցանկությունները հեշտությամբ կարող են կերպարանք առնել և կոնկրետ ծախսեր պահանջել: Հնարավոր է, որ հանգստյան օրերի իրադարձությունները ձեզ համոզեն մտածած փորձարկման անպետքության մեջ: Չարժե շտապել տեխնիկայի, էլեկտրոնիկայի, անձնական օգտագործման իրերի ընտրության հարցում:

Ջրհոս

7STOPPED
Ջրհոսների ինտելեկտուալ և զգացմունքային վերելքը երեկոյան կարող է ուղղվել ավելի պրագմատիկ ուղղությամբ կամ հանգամանքների բերումով մասնակիորեն ճնշվել: Բացառված չէ, որ սիրելի զբաղմունքներից և հետաքրքիր շփումներից ստիպված լինեք անցնել կենցաղային թեմաներին, անմիջական մասնակցություն ունենալ տնային խնդիրների կամ գործնական առաջադրանքների լուծման մեջ: Հնարավոր է փոխվի ձեր երթուղին կամ աշխատանքային ժամանակացույցը:

Ձկներ

Շատ Ձկների՝ հատկապես կասկածամիտներին և տպավորվողներին, այսօր վատ ծառայություն կմատուցեն կողմնակի խորհուրդները: Մամուլով և համացանցով խորհրդատվությունները, գովազդները, ընկերների և ազգականների հուշումները տեղեկատվական խոչընդոտ կլինեն, որոնք կխանգարեն լսել սեփական պահանջները: Արժե հետաձգել շփումները, ուղևորությունները, գնումները, մինչև կսկեք հստակ գիտակցել ձեր իրական ցանկությունները:

դիտվել է 28031 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից