Երևան
21 / Փետրվար / 2020

«Դեմը խաղ չկա». Համակարգից հեռացվածը զբաղված է ոստիկանության ստվերային կառավարմա՞մբ

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս Ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակից Սարգիս Դավթյանը հավաքել է Տավուշի մարզի՝ մասնավորապես Իջևանի ոստիկաններին, և հանդիպման ընթացքում հրապարակավ հայհոյել ու վիրավորել է ներկա ոստիկաններին՝ նրանց մեղադրելով Իջևանի անտառները հատողների հետևից ընկնելու և մյուս գործերն անտեսելու, աչքաթող անելու համար։

Տեղի ունեցածը մեծ դժգոհություն և վրդովմունք է առաջացրել ներկաների մոտ։ Նշենք, որ Սարգիս Դավթյանը ՈՍ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, վերջերս համակարգից հեռացված Միհրան Դավթյանի որդին է։ Ի դեպ, չնայած որ Միհրան Դավթյանին ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը իր նշանակման օրը հեռացրել է համակարգից, Դավթյանը շարունակում է գլուխ գովել, թե «իր դեմ խաղ չկա»։

Շարունակում է շրջել ոստիկանության գոլդ պետհամարանիշներով։ Աշխատանքից ազատվելուց հետո նա մի շրջան արտագաղթել էր ԱՄՆ, որտեղ բիզնեսներ ունի, սակայն ներկայումս Հայաստանում է և զբաղված է ոստիկանության ստվերային կառավարմամբ։ Այս միջադեպը լավագույնս հիմնավորում է, որ ոստիկանության բարեփոխումները անհրաժեշտություն են, մի բան էլ՝ ուշացած»։

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: 

դիտվել է 7941 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից