Երևան
21 / Փետրվար / 2020

Զինվորներին տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. զինվորների վիճակը բավարար է. ԶՈՒ գնդապետ

Մուրացանի զինվորական հոսպիտալից զինվորներ տեղափոխող ավտոմեքենան երեկ Սիսիանի ճանապարհին կողաշրջվել է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը հաղորդեց, որ մեքենայում եղել է 5 զինվոր, որոնք բոլորն էլ անցել են համապատասխան հետազոտություն, եւ բոլորի վիճակն էլ գնահատվել է բավարար:

Միայն մեկ զինվորի ուղարկել են ամբուլատոր հետազոտության, սակայն, ինչպես նշեց Ասատրյանը, դա արվել է բացառապես ապահովության համար: «Մեքենային նույնիսկ ոչինչ չի եղել, կողաշրջումն էլ եղել է վատ եղանակային պայմանների պատճառով»,- ասաց գնդապետը:

Հարցին՝ արդյո՞ք մեքենան ունեցել է համապատասխան ձմեռային անվադողեր, Ասատրյանը նշեց, որ անվադողերը ձմեռային են եղել: «Զինվորների հետ ամեն բան կարգին է, ոչ մի վնասվածք չեն ստացել»,-եզրափակեց նա: 

դիտվել է 18879 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից