Երևան
21 / Փետրվար / 2020

2020 թ. տեղի կունենան Երևանի օրեր Տավուշի մարզում (տեսանյութ)

Փետրվարի 12-ից մարտի 4-ը Երևանի պատմության թանգարանում անցկացվում է «Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումի ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեն են սիմպոզիումի ընթացքում մասնակիցների կողմից ստեղծված նկարները։

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի և Երևան քաղաքի պատմության թանգարան ՀՈԱԿ-ի հետ համատեղ:


Միջոցառումը նաև մայրաքաղաք և մարզեր համագործակցության օրինակ է, քանի որ ներկայացվել են նաև գեղանկարներ Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուից:

«Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումի ցուցահանդեսը ներկայացնում է աշխարհի 17 երկրներից ժամանած 23 նկարիչների, ինչպես նաև Հայաստանը ներկայացնող 7 նկարիչների գործեր, որոնք ստեղծվել են Հաղարծինում իրենց համատեղ օթևանելու և ստեղծագործելու արդյունքում։


Սիմպոզիումի 10 օրերի ընթացքում նկարիչները շրջագայել են Տավուշի մարզում, ծանոթանացել մասնակից երկրների, և հատկապես Հայաստանի մշակույթին և ավանդույթներին, հյուրընկալվել մարզի մշակութային կրթօջախներում և անց կացրել վարպետության դասեր։


Եվ ահա այդ օրերի տպավորությունները և զգացողությունները՝ շաղախված տավուշյան գունապնակի երանգներով, արտացոլվել են նկարիչների տարբեր ժանրերի մեջ ստեղծված գործերում, որոնք տեսնելու և գնահատելու հնարավորություն կունենա արվեստն իր ամբողջ բազմազանության մեջ ընկալող ունկնդիրը։

դիտվել է 5827 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից