Երևան
21 / Փետրվար / 2020

«Որակի բարելավման համար պետք է որակով մասնագետներ բերեն, ոչ թե լուծարեն». Նորայր Հակոբյան

«Եթե իրոք ցանկանում են լավ բան անել, թող գումար հատկացնեն, լավ բժիշկներ հրավիրեն, նոր սարքավորումներ բերեն: Եթե չեն անում, ուրեմն չեն ցանկանում: Ցանկություն է պետք: Մարդիկ ցանկանալով տիեզերք են թռչում»  Yelaket.am-ի հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով ծննդատների լուծարման թեմային, ասաց «Վստահություն» առողջապահական ՀԿ-ի տնօրեն Նորայր Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ առողջապահության նախարարության այս ծրագիրը անհեռանկար, հետագայում բազմաթիվ վտանգներով լի քայլ է և չի կարող որևէ լավ հետևանք ունենալ, որովհետև դրանով եxած ռիսկերն անհամեմատ մեծանում են.


«Սխալ գործ են անում, ծննդկանը չի կարող այդքան երկար ճանապարհ կտրել՝ մարզկենտրոն հասնելու համար, հատկապես ձմռան ամիսներին մի շարք բարդություններ կարող են առաջանալ: Այս փուլում Առողջապահության նախարարությունը պետք է ծննդատներին ապահովի բժիշկներով ու բոլոր հարմարություններով, դա է զարգացումը»:

Հակոբյանին հավատ չեն ներշնչում Արսեն Թորոսյանի՝ ծննդատները լուծարելու մասին հիմնավորումները.
«Որակի բարելավման համար պետք է որակով մասնագետներ բերեն, ոչ թե լուծարեն: Պետք է լավ վճարեն բժիշկներին, որպեսզի մարդիկ աշխատեն ու դուրս գնալու մասին չմտածեն, ո՚չ միայն ծննդատնից, այլ նաև Հայաստանից»:

«Ուրիշ խնդիր, եթե ծննդատուն չլիներ կառուցված, բայց այն կա, գոյություն ունի, պարզապես մասնագետներ են պետք, և, իհարկե, ցանկություն, որը գոյություն չունի»- եզրափակեց Նորայր Հակոբյանը:

Զրուցեց Գևորգ Գյուլումյան

դիտվել է 2710 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից