Երևան
21 / Փետրվար / 2020

Զոհված 23-ամյա զինծառայողը Գորիսից էր, որպես լեյտենանտ էր ծառայում

Երեկ զոհված զինծառայող 23-ամյա Հայկ Ասրյանը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը:

Նա հայտնեց, որ Հայկը ավարտել է Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցը` բարձր առաջադիմությամբ:


Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Մինչ այդ ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, մասնագիտությամբ ծրագրավորող էր:

«Հայկը ծառայության էր անցել 2018 թվականի հուլիսից, որպես լեյտենանտ էր ծառայում: Հայրը ճանշինում է աշխատում: Իրենից փոքր եղբայր ունի եւ քույր: Շատ լավ մարդ, խելացի տղա է եղել, ամբողջ համայնքը ցավում է: Չգիտենք, չենք պատկերացնում ինչը կարող էր մահվան պատճառ լինել, սպասում ենք պաշտոնական տեղեկատվության»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, փետրվարի 14-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

դիտվել է 15980 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից