Երևան
21 / Մայիս / 2018

Ինչպե՞ս ստուգել վահանաձև գեղձի աշխատանքը տնային պայմաններում


Ավելի քան կես դար առաջ բժիշկ Բրոդա Օտտո Բարնսը հայտնաբերել է, որ մարմնի ջերմաստիճանը, հատկապես անմիջապես արթնանալուց հետո, խոսում է վահանաձև գեղձի վիճակի մասին: Նա հրապարակել է վահանաձև գեղձի գործառույթի մասին մի գիրք և նույնիսկ ստեղծել է մի թեստ, որը հնարավուրություն է տալիս տնային պայմաններում ստուգել այս օրգանի վիճակը:

Թեստն անցկացնելու համար անհրաժեշտ է երեկոյան ջերմաչափի սնդիկի սյունն իջեցնել մինչև 35 աստիճան, պառկել քնելու, իսկ առավոտյան ջերմաչափը դնել թևատակում և պահել մոտ 10 րոպե: Արդյունքում՝ «առավոտյան հիմնական ջերմաստիճանը» ցույց կտա վահանաձև գեղձի վիճակը.

1. Եթե ջերմաստիճանը 36,5-36,8 աստիճան է, ապա վահանաձև գեղձի աշխատանքը կանոնավոր է:

2. Եթե ջերմաստիճանը 36,5-ից ցածր է, ապա վահանաձև գեղձև դանդաղ է աշխատում: Այս դեպքում կարող են նկատվել հետևյալ ախտանշանները.

o հոգնածություն,
o մազաթափություն,
o հիշողության վատացում,
o դեպրեսիաներ,
o էներգիայի պակաս,
o քրոնիկ գլխացավեր,
o վարակներ և այլն:

3. Եթե ջերմաստիճանը 36,8-ից բարձր է, ապա վահանաձև գեղձը աշխատում է արագացված ռեժիմով կամ օրգանիզմում կան վարակներ:

Ավելի հստակ պատասխանի համար անհրաժեշտ է թեստը կրկնել 3 օր անընդմեջ: Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումների դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ դիմել մասնագետի՝ հստակ աշխտորոշելու, օրգանիզմի վիճակը ստուգելու և բուժման հնարավոր տարբերակները քննարկելու համար:

Բացի այդ, ջերմության տատանումները կարող են կախված լինել նաև կանանց մոտ դաշտանի շրջանում օրգանիզմում եղած վարակներից, ուստի լավ կլինի թեստն անցկացնել լիովին առողջ լինելու դեպքում և երբ դաշտանային ցիկլը ավարտված է:

Հարկ է նաև հիշել, որ վահանաձև գեղձի խնդիրները կանխելու համար անհրաժեշտ է խուսափել սթրեսային իրավիճակներից, հոգ տանել լյարդի առողջության մասին և ընդունել մագնեզիում, A և B վիտամիններ, սելեն և հիդրոկորտիզոն:


դիտվել է 13155 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է խորհրդատուի և արբիտրի դերակատարությունը

Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ

Կարեն Կարապետյանը պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր մարդ է. նորանշանակ նախարար (տեսանյութ)

Rolls-Royce-ը թողարկել է ամենաթանկ ամենագնացը

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...