Երևան
24 / Սեպտեմբեր / 2017

Հարգելի «Սանիթեք», բարև ձեզ։ Գիշերվա 4:53 է տակավին, և ես իմ պարտքը համարեցի տեղեկացնելու, որ ես զարթնել եմ

Հարգելի «Սանիթեք», բարև ձեզ։ Գիշերվա 4:53 է տակավին, և ես իմ պարտքը համարեցի տեղեկացնելու, որ ես զարթնել եմ։ Չէ, ճիշտն ասած ծարավ չէի, ուղղակի երազի մեջ էնպիսի զգացողություն էր, որ մեկը ինձ թափ է տալիս ու գլխով խփվում եմ հատակին։ Այդ թափ տվողի անունը Ալբերտ Էյնշտեյն չէր, Աղբահավաք Մեքենա էր։
Գիտեք, ազնիվ չի, որ դուք խաղաղ քնում եք, իսկ իմ կյանքը բաժանվել է ձեր աղբահավաք գործողություններից առաջ ու հետո։ Ես միշտ համարել եմ, որ իմ կյանքը պիտի բեկի ապագա սիրելիս, բայց բնավ չէի պատկերացնի, որ ամեն գիշեր սիրած մարդու ձայնի փոխարեն ես լսելու եմ...Ղռղռոց։ Գուցե սրանով դուք փորձում եք ինձ հասկացնել, որ ես արժանի՞ չեմ անձնական երջանկության ու որ ինձ էդ մեքենան էլ ա շատ։ Գուցե։ Բայց կուզեի կյանքիս պլաններն իմ գծածով գնային։

Դուք իմ փոխարեն որոշել եք, որ պատուհանս փակ պիտի քնեմ, թե չէ զարթնացնելու եք։ Ավելին, ձեր աշխատանքներից է կախված իմ քնելու ժամը, իսկ դուք դրանք կատարում եք շատ ուշ ու իմ քնի գրաֆիկն ամբողջովին խախտվել է։

Գիտեք, իրոք ազնիվ չի։ Խնդրում եմ ինձ տրամադրել ձեր աշխատակիցների համարը, որոնք իմ ամեն զարթնելուց ինձ հեռախոսով հետ կքնացնեն։ Տվեք ձեր համարները բոլոր այն մարդկանց, որոնք ձեր պատճառով նեռվահան են լինում, ու խոստանում եմ, որ ձեր կազմակերպությունը երանի կտա Փոլանիքի «Մարտական ակումբի» հերոսին, որը չէր կարողանում քներ, քանի որ դուք ավելի վատ վիճակում կհայտնվեք՝ զանգերի շնորհիվ։
Որ չստացվի, թե միակողմանի եմ բողոքում, ես այս գրառումը բաց կդնեմ ու կխնդրեմ ծանոթ ու անծանոթ մարդկանց պատմել՝ ձեզ հետ կապված իրենց կյանքի պատմությունները։ Հուսամ՝ որևէ մեկը նաև կնշի ձեր էջը էստեղ ու դուք կկարողանաք կարդալ։

Խնդիրն աշխատողները չեն։ Խնդիրը ձեր չափազանց աղմկոտ մեքենաներն են։ Ու ձեր ծառայություններն, անկեղծ ասած, մեզ վրա թանկ են նստում։ Մենք ավելի լավ է ինքներս մի ձև էդ զիբիլը հավաքենք, քան թե զրկվենք քնից։

Շնորհակալություն կարդալու համար։ Ցանկանում եմ չունենաք այն զզվելի զգացողությունից,որը ունեմ ես հիմա՝ վեր թռնելու պատճառով։ Ու նաև առավոտյան հաջորդող գլխացավից ու ջարդուփշուր եղած վիճակից։ Գնամ պատկերացնեմ իմ երազած Հայաստանը, որտեղ «Սանիթեք» առհասարակ չկա ու փորձեմ քնել։
Դուք էլ կարդացեք մեր քաղաքացիների մեկնաբանությունները։
Աղբահավաք մեքենաներից քնահարամ քաղաքացիների հավաքական կերպար՝ ես։

Գրել է Սյունե Սևադա-ն իր ֆեյսբուքյան էջում

դիտվել է 1292 անգամ

Պետական մարմիններն աջակցում են Եհովայի վկաներին (տեսանյութ)

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի