Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Ծնողները ողջ օրը փնտրել են երեխաներին. մանրամասներ անչափահաս եղբայրների ջրահեղձ լինելու մասին

. Նոր մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին Հրազդան քաղաքում գտնվող Ծովինարի (Աղբյուրակ) ջրամբարում 12 և 15 տարեկան երեխաների ջրահեղձ լինելու դեպքի մասին:

Նախօրեին ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում գտնվող «Ծովինար» արհեստական լճակում երեխաներ են ջրահեղձ եղել։ Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները «Ծովինար» լճակից դուրս են բերել Հրազդան քաղաքի բնակիչներ 15-ամյա Անանիկ և 12-ամյա Անդրանիկ Ավագյանների դիերը:

Yerkir.am–ի տեղեկություններով` երեխաները հարազատ եղբայրներ են, նրանց տունը գտնվում է արհեստական լճի մոտակայքում, և նրանք հաճախ են լողացել Աղբյուրակի ափամերձ հատվածներում:

Ջրահեղձ եղած եղբայրներն ապրում էին ծնողների հետ, միայն մեկ քույր ունեն, ով ամուսնացած է և ապրում է Ռուսաստանում:

Ըստ աղբյուրի` դեպքը տեղի է ունեցել կեսօրին: Տանեցիները փնտրել են երեխաներին՝ մտածելով, թե կորել են: Սակայն երեկոյան, երբ փրկարարները լճակի ափին հայտնաբերել են երեխաների հագուստները, ենթադրել են, որ տղաները խեղդվել են:

Նախնական տեղեկություններով՝ եղբայրները մի քանի մետր են առաջացել, և այն հատվածը, որտեղ խեղդվել են, մոտ 2 մ խորություն է ունեցել: Դեպքի պահին նրանց հետ որևէ մեկը չի եղել:

Հատկանշական է, որ Ծովինարի ջրամբարում նախկինում նմանատիպ դեպքեր էլի են եղել:

Դեպքի կապակցությամբ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում:

դիտվել է 3979 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի