Երևան
19 / Օգոստոս / 2017

ՀՀԿ-ն վաճառում է «Արարատ» հեռուստաընկերությունը, և գնորդն «Արմենիա» ՀԸ հիմնադիրն է. «Հրապարակ»

Հանրապետական կուսակցությանը պատկանող, ՀՀԿ գրասենյակում գործող «Արարատ» հեռուստաընկերությունում կրճատումներ են, որոնց պատճառը հեռուստաընկերության վաճառքն է:
Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթն ու նշում, որ արդեն իսկ կրճատվել են հեռուստաընկերության լուրերի խմբագիր Արթուր Ազարյանը, հաղորդավար Արփի Հարությունյանը: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ն վաճառում է «Արարատ» հեռուստաընկերությունը, և գնորդն «Արմենիա» ՀԸ հիմնադիր Բագրատ Սարգսյանն է, որն «Արմենիան» վաճառելուց հետո տեղափոխվել էր ԱՄՆ և զբաղվում էր US-Armenia հեռուստաընկերությամբ: Մենք տեղեկացանք նաև, որ Սարգսյանը տնօրինելու է «Արարատի» զվարճանքային և գիտահանրամատչելի բովանդակությունը։ Քարոզչական մասը, մասնավորապես լուրերը, շարունակելու է հսկվել ՀՀԿ-ի կողմից։ Ոմանց կարծիքով, հեռուստաբիզնեսում մեծ փորձ ունեցող Սարգսյանների համար սա հնարավորություն է էժան հեռուստաարտադրանք ստեղծելու և այն ԱՄՆ արտահանելու համար։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: 

դիտվել է 235 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը