Երևան
23 / Օգոստոս / 2017

Էդմոն Մարուքյանը վստահ է, որ հանրապետության երրորդ քաղաքում հենց իրենք են հաղթելու. Yelaket.am

Հոկտեմբերի 2-ին Վանաձորում տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն: ՀՀԿ ցուցակը գլխավորում է ՀՀ Լոռու Մարզի «Վանաձոր» նոտարական գրասենյակի նոտար Մամիկոն Ասլանյանը: Ասլանյանի շտաբի քարոզչական հարցերով զբաղվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Լուսավոր Հայաստանի» ավագանու ցուցակը Վանաձորում գլխավորում է Էդմոն Մարուքյանի հարազատ եղբայր Քրիստ Մարուքյանը: Մամուլում եղավ հրապարակում, որ «Լոռեցիների միավորում» ԲՀԿ նախագահ Մենուա Բրուտյանը իր թեկնածությունը չի առաջադրել, բայց հանդես է եկել նամակով, որում մասնավորապես ասված է՝«Դաշինք չձևավորվելու պայմաններում ընդդիմադիր կուսակցությունները ստեղծեցին նպաստավոր դաշտ ՀՀԿ-ի և իրենց իսկ կարծիքով «կեղծ փաստաթղթերով ու որոշ ՀՀԿ- ականների աջակցությամբ պատգամավոր դարձած, պետական բյուջեներին ու կատարողականներին կողմ քվեարկող, Ֆլեշի Բարսեղի փողերով կուսակցություն հիմնադրած «Լուսավոր Հայաստան»-ի Էդմոն Մարուքյանի համար», ով այս ընտրություններում լուծում է անձնական խնդիր` եղբոր քաղաքապետ դառնալու հարցը»:

Ըստ շրջանռվող լուրերի՝ «Լոռեցիների միավորում» ԲՀԿ նախագահ Մենուա Բրուտյանը աջակցում է ՀՀԿ-ի թեկնածուին: « Լուսավոր Հայաստանի» քաղխորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը վստահ է, որ հանրապետության երրորդ քաղաքում հենց իրենք են հաղթելու:Աշունը դարձյալ թեժ է լինելու:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

դիտվել է 932 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը