15 / Հունվար / 2020 : 15-16

«Yelaket.am»-ի նոր, արդիականացված կայքն արդեն ամբողջությամբ պատրաստ է

Վերջերս տեղի ունեցավ «Yelaket.am» -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:

Ինչպես նշեց «Ելակետ լրատվական» գործակալության հիմնադիր-նախագահ Հայկ Մարկոսյանը, բազմաթիվ կարևոր և պահանջված բաժիններից զատ կայքէջն ունի նաև հետաքրքիր ու նորացված գործիքակազմ: 

Հայկ Մարկոսյանի գնահատմամբ՝ այն մեծ ձեռքբերում է մեդիա ոլորտում և, անշուշտ, նոր ձեռագիր ու նոր որակ, որը կապահովվի 24-ժամյա ուղիղ եթեր և օպերատիվ լրատվություն:

Կայքէջի գլխավոր-խմբագիր Անուշ Զոհրաբյանի խոսքերով էլ, կայքն անդավաճան շարունակելու է հետևել իր որդեգրած սկզբունքներին և գործել ազգ-հայրենիք գաղափարախոսության ներքո:  

«DoubleeTreebyHilton» կենտրոնում կայացած միջոցառումն անցավ հետաքրքիր ու հագեցած օրակարգով: Շնորհանդեսին մասնակցում էին տարբեր ոլորտներից հանրությանը հայտնի ներկայացուցիչներ:

«Yelaket.am»-ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսի հյուրերը

Հյուրերի թվում էին նաև գործընկերներ, հետևորդներ, այդ թվում նաև՝ «ԱՍԱԼԱ»-ի մարտիկներ Վազգեն Սիսիլյանն ու Մարտիրոս ժամկոչյանը, «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանը, քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը, Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը, խմբագիր-լրագրող Անի Քոչարը և այլոք:  

Նշենք, որ «Yelaket.am»-ի նոր, արդիականացված կայքն արդեն ամբողջությամբ պատրաստ է

Դիտվել է 8441անգամ
Վերջին լուրեր