07 / Նոյեմբեր / 2020 : 21-03

Ջո Բայդենը հաղթում է ընտրություններում՝ դառնալով ԱՄՆ 46-րդ նախագահը

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, այս մասին տեղեկացնում է CNN-ը, ինչպես նաև ամերիկյան մի շարք լրատվականներ:

Հեռուստաալիքի գնահատումներով՝ Բայդենը հաղթանակ է տարել Փենսիլվանիա նահանգում, ինչն ապահովում է ընտրիչների 20 ձայն: Այդպիսով, նա ստանում է 273 ձայն, մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 213-ը:

Բայդենը, ում 78-ամյակը լրանալու է այս ամսվա վերջին, կդառնա ԱՄՆ-ի ամենատարեց նախագահը: Վերջինիս երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հունվարի կեսերին:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ձայների մեծ առավելությամբ հաղթել է ընտրություններում։

Դիտվել է 10652անգամ
Վերջին լուրեր