10 / Նոյեմբեր / 2020 : 14-38

Կրեմլում պարզաբանել են՝ ինչպես է որոշվելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը․ ՌԻԱ Նովոստի

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված համատեղ հայտարարությունում չի նշվում այդ տարածաշրջանի կարգավիճակի մասին․ անհրաժեշտ է ելնել միջազգային ակտերից ու ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի բանաձևերից։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այո՛, այդ փաստաթղթում չի խոսվում Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Այս պահին մենք շարունակում ենք ելնել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան բանաձևերից և նախևառաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերից ու այլ փաստաթղթերից»,- հայտնել է Պեսկովը լրագրողներին։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին համատեղ հայտարարությամբ։

Դիտվել է 150796անգամ
Վերջին լուրեր