13 / Ապրիլ / 2020 : 17-23

3-րդ անգամ հնարավո՞ր է արտակարգ դրությունը երկարաձգել

ԱԺ հատուկ նիստում ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը պարետ Տիգրան Ավինյանին հարցրեց, թե հնարավո՞ր է, որ կառավարությունը մեկ անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելուց հետո ևս մեկ անգամ երկարաձգի: Ավինյանը պատասխանեց․
 «Ընդհանուր առմամբ, եթե արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը դեռ չի կարողացել լուծել այն խնդիրը, որի համար հայտարարված է եղել, տրամաբանական մեկնաբանություն է, որ 30 օրով հնարավորություն է տրվում կառավարությանն այն երկարաձգել: Այլ պարագայում կստացվեր, որ վաղը՝ հենց օրը լրանում է, նոր արտակարգ դրության որոշմամբ պետք է հանդես գայինք»,-ասաց Ավինյանը:

Մարուքյանի կարծիքով՝ մեկնաբանությունը, թե արտակարգ դրության ռեժիմը կարող է անընդհատ երկարեցվել, իրավական հենք չունի, եթե կառավարությունը արտակարգ դրություն հայտարարարի 10 օրով, ապա կարող է երկարաձգել, սակայն դա չպետք է անցնի 30 օրը:  

Փոխվարչապետն արձագանքեց․
 «Կարևոր չէ դա երկարաձգմամբ է արվում, թե նոր արտակարգ դրություն հայտարարելով, քանի որ խնդիրը չի լուծվել, արտակարգ իրավիճակը չի վերացել, որով պայամնավորված է եղել արտակարգ դրությունը: Դեռևս արտակարգ դրության ռեժիմն իր խնդրի լուծմանն ամբողջապես չի ծառայեցվել, և շատ տրամաբանական է, որ պետք է երկարաձգվի»,-ասաց նա:

Դիտվել է 4635անգամ
Վերջին լուրեր