07 / Հունվար / 2021 : 15-01

Ալիևը հայտնել է, որ Նախիջևանի նոր տրանսպորտային միջանցքից կարող են օգտվել ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը, Թուրքիայի, Հայաստանի և Իրանի հետ միասին, կկարողանա օգտագործել Նախիջևանով անցնող նոր տրանսպորտային միջանցքը:

Ավելի վաղ` Ալիևը հայտարարել էր, որ առաջարկել է Նախիջևանը կապել Ադրբեջանի արևմտյան հատվածի հետ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը «դրականորեն են արձագանքել գաղափարին»: Ըստ նրա՝ տրանսպորտային միջանցքի բացումը Նախիջևանը դուրս կբերի շրջափակումից, մինչդեռ միաժամանակ կբացվի նոր տրանսպորտային զարկերակ:

«Այս պահին աշխատանքներ են տարվում Նախիջևանի միջանցքի բացման ուղղությամբ: Ես չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, բայց այս միջանցքի բացումն արտացոլվում է նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարությունում:

Հետևաբար, միջանցքը հաստատ կբացվի, ինչը տարածաշրջանում նոր հնարավորություններ կստեղծի:

Այս ճանապարհը կօգտագործի ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանը և Իրանը: Այս ճանապարհը առանձնահատուկ կարևորություն կունենա բազմակողմ համագործակցության համար», - ասել է Ալիևը 2020 թվականի ամփոփիչ տեսաուղերձում:

Դիտվել է 85459անգամ
Վերջին լուրեր