07 / Հունվար / 2021 : 16-15

Թրամփը խոստացել է ապահովել իշխանության կանոնավոր փոխանցում 

Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ապահովել իշխանության կանոնավոր փոխանցում հունվարի 20-ին, երբ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ստանձնի պաշտոնը:

Հայտարարությունը հինգշաբթի վաղ առավոտյան հրապարակվել է Սպիտակ տան` սոցցանցերի հարցերով տնօրեն Դան Սկավինոյի կողմից: Թրամփի էջերը սոցիալական ցանցերում 24 ժամով արգելափակվել են:

«Չնայած նրան, որ ես բացարձակապես համաձայն չեմ ընտրությունների արդյունքների հետ` այնուամենայնիվ, հունվարի 20-ին իշխանության կանոնավոր փոխանցում տեղի կունենա:

Ես միշտ ասել եմ, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը, որպեսզի հաշվի առնվեն միայն օրինական ձայները:

Չնայած սա պատմության մեջ ամենամեծ առաջին նախագահական ժամկետի ավարտ է նշանակում` այն Ամերիկան ​​կրկին մեծ դարձնելու մեր պայքարի միայն սկիզբն է»,- նշվում է հայտարարության մեջ:

Դիտվել է 7941անգամ
Վերջին լուրեր