07 / Հունվար / 2021 : 16-37

Երբ անառողջ մարդն իշխանություն է ստանում, նա խնդիրներ է ստեղծում ինչպես իր երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար. Ռոհանի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության տարիներին երկիրը փորձանքի մեջ է գցել. ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով Վաշինգտոնում տեղի ունեցող իրադարձությունները:

«Մի պոպուլիստ եկավ, և այս չորս տարիների ընթացքում իր երկիրն ինչպիսի անախորժությունների մեջ գցեց»,- ասել է նա:

«Երբ անառողջ մարդն իշխանություն է ստանում, նա այսպիսի խնդիրներ է ստեղծում ինչպես իր երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար»,- հավելել է Իրանի նախագահը՝ հույս հայտնելով, որ դա դաս կլինի:

Դիտվել է 207643անգամ
Վերջին լուրեր