15 / Ապրիլ / 2020 : 14-38

Ովքեր կարող են ներառվել 8-րդ միջոցառման շահառուների ցանկում․ մանրամասներ

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում եմ, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառուների ցանկում կարող են ներառվել նաև տուժած ոլորտների գործատուների՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողները (միջոցառման բոլոր պայմաններին համապատասխանելու պարագայում)։

Հիշեցնում եմ, որ տուժած ոլորտների ցանկում ներառված են ՝

✅ Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,

✅ Հանրային սննդի ծառայություններ,

✅ Զբոսաշրջային ծառայություններ,

✅ Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,

✅ Մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն,

Տուժած չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակներում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ կամ դեղորայք՝ անկախ դրանց քանակից::

8-րդ միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ bit.ly/34CJMDP

8-րդ միջոցառման շահառու դառնալու համար կարող եք դիմում մուտքագրել այստեղ՝ bit.ly/2XA04fm

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

 

Դիտվել է 3008անգամ
Վերջին լուրեր