18 / Հունվար / 2021 : 19-42

 Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է պատերազմում  զոհված և անհետ կորած զինծառայողների թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ մահացած զինծառայողների թիվը:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում զոհվել է 2855 ադրբեջանցի զինծառայող, 50-ն անհետ կորած է համարվում:

«Ներկայացնում ենք մինչեւ հունվարի 18-ը հուղարկավորված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2855 զինծառայողների լուսանկարները, անունները, ազգանունները, զինվորական կոչումները եւ ծննդյան ամսաթիվը, ինչպես նաեւ 50 զինծառայողների, որոնք անհետ կորած են համարվում:

Հարկ է նշել, որ աշխատանքներ են տարվում անհետ կորած համարվող զինծառայողների որոնման եւ նույնականացման ուղղությամբ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:   

Դիտվել է 116243անգամ
Վերջին լուրեր