16 / Ապրիլ / 2020 : 12-43

Աջակցություն կտրամադրվի նպաստառու շուրջ 85.000 ընտանիքի. Բաթոյան /տեսանյութ/


Կառավարությունը քննարկում է հակաճգնաժամային հերթական միջոցառումը, որը վերաբերում է նպաստառու ընտանիքներին: Խոսքը մասնավորապես վերաբերում է 85 հազար ընտանիքի:

Վերոնշյալ ընտանիքներին տրամադրվելու է նպաստի կեսի չափով աջակցություն: Այդ գումարի 70 տոկոսը տրվելու է կանխիկ, իսկ մնացած մասը փոխանցվելու է որպես էլեկտրաէներգիայի վճար: Իսկ եթե շահառուն բաժանորդ չէ, գումարը փոխանցվում է կանխիկ եղանակով:

 
Եթե աջակցություն ստացող ընտանիքը էլէներգիայի պարտք ունի, գումարն ուղղվում է այն մարվելուն:

Հավելենք, որ ընդհանուր առմամբ տրամադրվելու է 1,2 միլիարդ դրամ։

 

 

Դիտվել է 6609անգամ
Վերջին լուրեր