26 / Մարտ / 2021 : 09-30

Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցիները քարեր են շպրտել հայերի մեքենաների ուղղությամբ (լուսանկարներ)

«Այսօր ժամը 13:30-ի սահմաններում Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհին՝ Սիզնեկ գյուղ տանող խաչմերուկի մոտ, ադրբեջանական շարասյուները` ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, սկսել են քարեր շպրտել»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է օգտատեր Մհեր Հարությունյանը` կից հրապարակելով լուսանկարներ:

Նա նշել է, որ առաջին ավտոմեքենային քար չի դիպել, սակայն վարորդը քիչ է մնացել` շրջի մեքենան, իսկ ահա երկրորդ մեքենային դիպել է:

Դիտվել է 81711անգամ
Վերջին լուրեր