22 / Ապրիլ / 2020 : 10-08

 

Վրաստանի հեռուստաաշտարակը լուսավորել են Հայաստանի դրոշի գույներով

Ի նշան կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության նախօրեին Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի պետական դրոշի գույներով, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: 

«Այս պայքարում մենք կանգնած ենք ձեր կողքին: Համավարակը միասին կհաղթահարենք»,- սա Վրաստանի ուղերձն է հայ ժողովրդին, նշում է Թբիլիսիի քաղաքապետարանը:

Դիտվել է 6909անգամ
Վերջին լուրեր