22 / Ապրիլ / 2020 : 12-41

Հալեպում ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը այցելել է մանկատան սաներին և միայնակ տարեցներին

2020 թվականի ապրիլի 20-ին կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սոցիալական իրավիճակը մեղմելու նպատակով Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության, Սիրիայի Օգնության Խաչի և Հայ Ծերանոցի ղեկավար կազմի հետ համագործակցությամբ և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի օժանդակությամբ Հալեպում ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը այցելեց մանկատան սաներին և միայնակ տարեցներին՝ փոխանցելու ստացված սննդային նվիրատվությունները և այլ անհրաժեշտ պարագաններ: Հալեպում գտնվող ծերերի տանը օթևան գտած միայնակ ծերերը և մանկատան սաները ՀՀ մարդասիրական խմբի մշտական ուշադրության կենտրոնում են:

Նրանց մշտապես սննդամթերք և բժշկական օգնություն է ցուցաբերվում:

Մարդասիրական խմբի ղեկավարությունը հնարավորության սահմաններում շարունակելու է օգնել ծերերին և մանուկներին սննդի եւ կենցաղային այլ խնդիրների բարելավման համար:

Մանկատան աշխատակիցներն ու երեխաները և Հայ Ծերանոցի ղեկավարն իրենց շնորհակալությունը հայտնեցին նվիրատուներին և ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչներին մշտական աջակցության համար:

 

Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ

Դիտվել է 3505անգամ
Վերջին լուրեր