22 / Ապրիլ / 2020 : 18-21

 
Վարդենիսից մոտ 150 մարդ արդեն տեղափոխվել է Երևանի ու Ծաղկաձորի տարբեր հյուրանոցներ. Սանոսյան

 

Վարդենիս քաղաքից  մոտ 150 մարդ արդեն տեղափոխվել է Երեւանի ու Ծաղկաձորի տարբեր հյուրանոցներ, մյուսները, որ նման ցուցումներ ունեն, ինքնամեկուսացված են: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Մարզպետը հիշեցրեց, որ Պարետի որոշմամբ այսօր առավոտյան ժամը 8-ից Վարդենիսում տեղաշարժի գրաֆիկ է սահմանվել, քաղաքի մուտքերի մոտ 5 անցակետ է դրվել: Ոստիկանության աշխատակիցները, ԱԱԾ-ի աշխատակիցները, ռազմական ոստիկանության, մարզպետարանի աշխատակիցները աշխատում են ըստ պարետատան ցուցումների:

Նա տեղեկացրեց, որ պարետի որոշման փոփոխություններ են տեղի ունեցել եւ Վարդենիս քաղաքից որոշակի գործունեության տեսակների առումով կարող են դուրս գալ միայն այն մարդիկ, որոնք մարզպետարանի ներկայացուցչից կստանան կնիքով հատուկ փաստաթուղթ, որտեղ կլինեն ձեւակերպումներ, թե տվյալ անձը ինչ գործունեության համար ուր է գնում: Միայն այդ դեպքում կթույլատրվի նրանց ելքը Վարդենիս քաղաքից դուրս:

Դիտվել է 11524անգամ
Վերջին լուրեր