27 / Մայիս / 2021 : 14-58

Էրդողանը կայցելի Բաքու և Արցախ. «ՌԻԱ Նովոստի»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 15-ին կայցելի Բաքու, իսկ հաջորդ օրը ծրագրված է նրա այցը Շուշի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Բաքվում իր դիվանագիտական աղբյուրը:

Ավելի վաղ «Ռեպորտ» ադրբեջանական գործակալությունը վկայակոչելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին, հայտնել էր, որ Էրդողանի այցը Բաքու նախատեսվում է առաջիկա շաբաթների ընթացքում:

«Հունիսի 15-ին սպասվում է Թուրքիայի նախագահի այցը Ադրբեջան: Հաջորդ օրը սպասվում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները կայցելեն Ղարաբաղի Շուշի քաղաք»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքերով ՝ Թուրքիայի առաջնորդի Շուշի կատարվելիք այցի ընթացքում սպասվում է, որ նա կմասնակցի դպրոցի հիմքի դրման արարողությանը:

Դիտվել է 9086անգամ
Վերջին լուրեր