28 / Մայիս / 2021 : 15-15

Գերիների հարցի լուծումը ժամանակի հարց է. Ադրբեջանը ուզում է ինձ ցավացնել. Փաշինյան

Գերիների հարցի լուծումը ժամանակի հարց է, պարզապես Ադրբեջանի ղեկավարությունը տեսնում է, որ էդ հարցով կարող է մեզ ցավացնել, անձամբ ինձ ցավացնել, մեր ժողովրդին ցավացնել: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Նա, այո, վրեժ է լուծում, բայց այն, որ մեր գերիները վերադառնալու են, միջազգային հանրությունը դա արձանագրել է:

Նրանք ուզում են ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալ: Նրանք սեղանի վրա թուղթ ունեն, թե այս ընտրություններում ով քանի տոկոս հավաքի»,-ասաց Փաշինյանը:
Դիտվել է 14811անգամ
Վերջին լուրեր