03 / Հունիս / 2021 : 11-52

ԱԳՆ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել. նրանք չեն մասնակցում կառավարության նիստին

ԱԳՆ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել և չեն մասնակցում կառավարության այսօրվա նիստին:

Արտաքին գործերի փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր ՝ ԱԳ փոխնախարարներն ու այլ պաշտոնատար անձինք հրաժարականի դիմում են ներկայացրել: Ավելին, գրել էինք նաև, որ հրաժարականներ են սպասվում նաև ՊՆ-ում և ԱԱԾ-ում:

Իսկ հրաժարականների պատճառը Փաշինյանի հետևյալ հայտարարությունն էր.

«Առաջարկը հետևյալն է՝ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ստորաբաժանումները, այսինքն՝ Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Այսինքն, սահմանի վերաբերյալ կա պատկերացում՝ 5 կիլոմետր այս կողմ, այն կողմ, որոշակի կիլոմետրերի տարբերություն կա՝ մեկ, երկու, երեք: Ենթադրաբար մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող»:
Դիտվել է 11525անգամ
Վերջին լուրեր