04 / Հունիս / 2021 : 10-16

Իրավական դաշտով մենք նույնիսկ կարող էինք միջազգային դատարանների միջոցով Ադրբեջանի զինված խմբավորումներին քշել ՀՀ տարածքից․ փորձագետի անդրադարձը

«Ես պնդում եմ, որ ՀՀ-ն մայիսի 12-ից ՀՀ տարածք ներխուժած զինված խմբավորումների համար ոչ թե պետք է դիմեր ՀԱՊԿ, այլ պարզապես պետք է հատուկ գործողություն իրականացներ և ձերբակալեր զինված խմբավորումների անդամներին, որոնք մեզ համար ինչ-որ ահաբեկչական խմբավորում են, և ՀՀ քրեական օրենսգրքով մեղադրանք առաջադրեր։

ՀՀ-ն պաշտոնապես հարցը տարել է ռազմական դաշտ, մինչդեռ այն կարելի էր տանել իրավական դաշտ և թույլ չտալ, որ Ադրբեջանը հետագա ռազմական գործողություններով ահաբեկի։
Միտումնավոր մանիպուլացվում է այս պնդումս, թե իբրև ես ռազմական բախում եմ ուզում, մինչդեռ ես պնդում եմ, որ ռազմական դաշտ չպետք է տեղափոխվեր՝ դիմելով ՀԱՊԿ-ին։ Այդպես մենք լեգիտիմացրել ենք ռազմական երանգավորումը, ինչին ձգտում էր Ադրբեջանը։
Իրավական դաշտով մենք նույնիսկ կարող էինք միջազգային դատարանների միջոցով Ադրբեջանի զինված խմբավորումներին քշել ՀՀ տարածքից։
Հարցը ռազմականացվել է անհեռատես, կամ անտեղյակ քաղաքականության պատճառով և մարդկանց մեղադրում են հարցին ռազմական որակավորում տալու համար։

Եթե ուշադիր լինեք Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությանը մեր վեց տղաների մասով, ապա նրանք տարել են իրավական դաշտ»։

Կարեն Հովհաննիսյան
Դիտվել է 9531անգամ
Վերջին լուրեր