11 / Հունիս / 2021 : 13-53

Փաշինյանը Տավուշում խոսեց, այսպես կոչված, անկլավների մասին

Նոյեմբերի 9-ի իրադարձությունների ժամանակ, երբ պետք է ստորագրվեր հրադադարի հայտարարությունը, իրոք թեմա է եղել կապված, այսպես կոչված, անկլավների հետ: Այս մասին Բերդում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ մարդիկ են եղել, ովքեր ասել են, որ պետք է այդ տարբերակով ստորագրվի, սակայն իրենք այնպես են արել, որ այդ կետը հանվել է:

Ինչ վերաբերում է բանակցություններում անկլավների թեմային, Փաշինյանը պնդեց, որ այն եղել է դեռևս 1999 թվականից ու այն միշտ եղել է բանակցային օրակարգում. «Մենք կարծում ենք, որ անկլավների ընդհանուր տրամաբանությունն ու անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով ու պրակտիկայով սահմանված լուծման ձևեր կան: Որ այն իրավիճակը, որը կա, արձանագրված է, այդ իրավիճակն ուղղակի թողնվում է: Մենք էլ անկլավ ունենք Ադրբեջանի տիրապետության տակ՝ Արծվաշենը:

Մեր տրամաբանությունն այն է, որ էդ անկլավը պիտի փոխանակվի անկլավի հետ ինչպես հիմա կա, այդպես էլ մնա՝ ինչ իրենց հսկողության տակ է, մնա այնտեղ, ինչ մեր հսկողության տակ է՝ մնա մեր հսկողության տակ»:

«Բայց մի հատ խնդիր կա: Դուք գիտեք, որ Տավուշի մարզից մի քանի տասնյակ կմ հայկական տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Այսօր մեր գյուղերում հազարավոր հեկտարների վարելահողեր կան, որ իրենց տիրապետության տակ է:

Երբ թեման եկել է, մենք էլ բանակցություններին այդ թեման ենք բերել: Մենք ասել ենք, որ հարցերը պետք է դիտարկվեն ընդհանուր համատեքստում»,-ասաց նա:

Մանրամասները տեսանյութում

Դիտվել է 9571անգամ
Վերջին լուրեր