23 / Ապրիլ / 2020 : 16-40

Վաղը ուղարկվող որ SMS-ները կարժենան 1 դրամ․ մանրամասներ

Ապրիլի 24-ին, ժամը 08:00-ից, Հայաստանից և Արցախից քաղաքացիները կարող են կարճ հաղորդագրություն ուղարկել 1915 հեռախոսահամարին:

Հաղորդագրություններ ուղարկողների անուններն արդեն կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի սյուներին:

Յուրաքանչյուր հեռախոսահամարից կարելի է ուղարկել ընդամենը 5 անուն ազգանուն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Փոխքաղաքապետը նշեց, որ անուն ազգանունները պետք է լինեն հայատառ: Չի կարելի ուղարկել գովազդային նյութեր պարունակող հաղորդագրություններ, բոլոր ուղարկված հաղորդագրությունները, որոնք կլինեն պահանջների խախտմամբ, չեն արտացոլվելու:

 Հաղորդագրություններն արժենալու են 1 դրամ: Վիրաբյանը նշեց, որ օպերատորները պատրաստ են եղել անվճար իրականացնել ակցիան, սակայն օրենքով դա չի թույլատրվում:

Դիտվել է 30297անգամ
Վերջին լուրեր