01 / Հուլիս / 2021 : 09-22

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը


ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնաժողովը: Նյու Ջերսիի նահանգի սենատը միաձայն ընդունել է համար 71 բանաձևը։ Սենատն Արցախը ճանաչելուց բացի դատապարտել է Թուրքիային ու Ադրբեջանին Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի համար և վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Նյու Ջերսին Արցախի անկախությանը ճանաչած ԱՄՆ 10-րդ նահանգն է:
Դիտվել է 4320անգամ
Վերջին լուրեր