04 / Օգոստոս / 2021 : 12-38

«Փաստն այն է, որ ադրբեջանցիները գտնվում են ՀՀ-ում»․ Անդրանիկ Քոչարյանը ընդհատեց Օհանյանի ելույթը

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին խորհրդարանում հարց ուղղեց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց Օհանյանի խոսքերը, ըստ որի, պետք էր խորհրդարանական վերահսկողություն իրականացվեր, որ սահմանները փակ լինեին։ Սիմոնյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ նկատի ուներ։ Օհանյանը հայտնեց, որ աշխատանքները սահմանափակվել են միայն շենքում։

Դահլիճում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը բղավեց՝ «Ինչի՞ց եք տեղյակ», վերջինս նշեց միայն փաստերը՝ ադրբեջանական կողմը ՀՀ սահմաններից ներս է գտնվում ու սահմանների հարցով խորհրդարանական վերահսկողություն չի եղել։

Ալեն Սիմոնյանը մեկ անգամ էլ հետաքրքրվեց. «Ի՞նչ պետք է անեին 7-րդ գումարման պատգամավորները։ Իրականության մեջ պատկերացրեք՝ նոյեմբեր ամսին է, պատերազմ է, խորհրդարանի գործողությունները կնկարագրե՞ք»։

Օհանյանը պատասխանեց. «Կարելի էր փորձել տեղեկանալ, թե նոյեմբերի 9-ից հետո ինչ վիճակ է ՀՀ սահմաններում։ Խորհրդարանը իր գործունեությունը միայն նիստերի դահլիճում չպետք է ծառայեցնի՝ առանց արտագնա ուղևորությունների։ Հանձնաժողովներ կամ արտագնա խմբեր պետք է լինեին, որոնք պետք է տեղում գնային, տեսնեին՝ մեր սահմանները ամբողջությամբ փա՞կ են, ձևավորվա՞ծ են, ինժենարական աշխատանքներ կատարվո՞ւմ են, թե ոչ։ Չգիտեմ՝ դա ձեր գործառույթների մեջ էր թե չէ, գտնում եմ, որ խարհրդարանը պետք է վերահսկի»։

ԱԺ նախագահը ուղղեց Օհանյանին՝ «արդեն մեր գործառույթների մեջ է»։

Տեսանյութ
Դիտվել է 29164անգամ
Վերջին լուրեր