10 / Հունվար / 2022 : 13-19

Ղազախստանի հարցով ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ


ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղազախստանում անկարգությունների հետևանքով զոհված քաղաքացիներ հիշատակը: Գագաթնաժողովի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրեց գագաթնաժողովի օրակարգը. Ղազախստանում տիրող իրավիճակը և դրա կարգավորման միջոցների վերաբերյալ քննարկում:

Ավելի վաղ նիստին իրենց մասնակցությունը հաստատել էին կազմակերպության անդամ բոլոր պետությունները ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:

Նիստին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Դիտվել է 6580անգամ
Վերջին լուրեր