17 / Հունվար / 2022 : 13-26

Սպասվում է ձյուն, բուք․ Ջերմաստիճանը կբարձրանա, հետո կնվազի

Yelaket.am-ը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացավ, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունվարի 18-ին, 20-ի ցերեկը, 21-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:

Մարզերում այսօր ցերեկը, հունվարիի 18-ին, 21-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կբարձրանա 10-12 աստիճանով, 21-ի գիշերը նույնքանով կնվազի:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Դիտվել է 45638անգամ
Վերջին լուրեր