02 / Մայիս / 2020 : 20-41

Սոխով դիմակ՝ տնային պայմաններում

Ինչպե՞ս տնային պայմաններում ազատվել պզուկներից, հարցը ունի բավականին հեշտ պատասխան՝ սոխով դիմակների օգնությամբ։

Այսպիսով, հարկավոր է սոխ, կիտրոն, մարլայի կտոր (3 շերտ)։

Առաջին քայլով հարկավոր է սոխը մաքրել, լվանալ, կտրատել եւ ճզմել։ Այնուհետեւ պետք է մարլան ընկղմել սոխի հյութի մեջ եւ 5-10 րոպե դնել դեմքի վրա։

Իսկ կիտրո՞նը։ Կիտրոնի հյութը հարկավոր է քամել եւ հավասար համամասնությամբ խառնել սոխի հյութի մեջ։ Այնուհետեւ կրկին մարլայի օգնությամբ ստացված զանգվածը պետք է քսել դեմքին։

Այս վերականգնողական ազդեցություն ունեցող դիմակը կարելի է կիրառել հինգ օր շարունակ, սակայն դեմքը լվանալուց հետո պետք է սնուցող քսուք օգտագործել։

Դիտվել է 15890անգամ
Վերջին լուրեր