Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հունիս / 2022 : 13-58

Նոր որոշում. մարզիկներն ու մարզիչները սպորտային նպաստ կստանան. Փաշինյանը նշեց նպաստի չափերը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում որոշեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից 338,1 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, Օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնությունների 4-8-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին (մերսող) սպորտային նպաստ հատկացնելու նպատակով:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ սպորտային նպաստի հատկացումը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը, ինչը որոշակիորեն կլուծիշահառուների առօրյա խնդիրները՝ վերջիններիս համար դառնալով բարձր նվաճումների խթան:


Նրա խոսքով, սպորտային նպաստը կտրամադրվի հունիսից-դեկտեմբերի ամիսներին:


Վարչապետ Նիկոլ փաշինյանը նկատեց, որ սպորտի ներկայացուցիչներին աջակցելու համակարգն ինստիտուցիոնալ չի եղել. «Դրանք եղել են հատվածական, հայեցողական, չափանիշները շատ տարածական: Որոշել ենք, որ դա դարձնենք ինստիտուցիոնալ: Օլիմպիական չեմպիոնների համար մենք առանձին կարգ ունենք: Ըստ այդմ, օլիմպիական խաղերի երկրորդ մրցանակակիրներին ամսական կվճարվի 500 հազար դրամ, 3-րդ տեղը զբաղեցրածներին՝ 400 հազար դրամ, օլիմպիական վարկանիշներ հաղթահարածներին՝ 300 հազար դրամ: Աշխարհի առաջնություններում հաղթողները կստանան 500 հազար դրամ ամսական նպաստ, երկրորդ տեղը զբաղեցրածները՝ 400 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 300 հազար դրամ: Եվրոպայի առաջնության հաղթողները՝ 400 հազար դրամ, երկրորդ տեղը՝ 300 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 200 հաար դրամ: 4-րդ տեղը զբաղեցրած մարզիկները կստանան 150 հազար դրամ: Երիտասարդական առաջնությունների հաղթողները կստանան 200 հազար դրամ, երկրորդ տեղը՝ 150 հազար դրամ, երրորդ տեղը՝ 100 հազար դրամ: Եվրոպայի երիտասարդական առաջնություններում՝ առաջին տեղը 150 հազար դրամ, երկրորդ տեղը՝ 100 հազար դրամ, երրորդ տեղը՝ 75 հազար դրամ:

ՀՀ մեծահասակների հավաքականների գլխավոր մարզիչները կստանան 350 հազար դրամ, երկրորդ մարզիչը՝ 250 հազար դրամ, անձնական մարզիչը՝ 250 հազար դրամ, բժիշկ՝ 250 հազար դրամ: Երիտասարդների հավաքականի ավագ մարզի՝ 250 հազար դրամ, երկրորդ մարզիչ՝ 150 հազար դրամ, անձնական մարզիչ՝ 150 հազար դրամ: Պատանիների ավագ մարզի՝ 200 հզար դրամ, երկրորդ մարզիչ 150 հազար դրամ»:

Փաշինյանը հավելեց, որ սա վերաբերում է մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, իսկ դրանից հետո այդ գումարները կնախատեսվեն բյուջեով:

Նա հիշեցրեց, որ կառուցվում է Արթուր Ալեքսանյանի դպրոցը, Սիմոն Մարտիրոսյանի դպրոցը, Խորեն ԱԲրահամյանի դպրոցը, նախատեսում են կառուցել նաեւ Արթուր Աբրահամի դպրոցը:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 25531անգամ
Վերջին լուրեր