28 / Մարտ / 2020 : 05-55

ՌԴ-ում մահացել է պրոֆեսոր համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը, որը հոսպիտալացվել էր կորոնավիրուս ախտորոշմամբ. «ՄԿ»

 

Ուրբաթ երեկոյան «Նովոմոսկովսկի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում մահացել է պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը: Ավելի վաղ կինն եղել է Սեչենովսկու համալսարանի համաճարակաբանության ինստիտուտի մասնագիտական կրթության ամբիոնում պրոֆեսոր, հաղորդում է «ՄԿ»-ը:

69-ամյա կինը հոսպիտալացվել էր իր բնակարանից մարտի 23-ին: Սկզբում նա տեղափոխվել է հիվանդանոց բարձր ջերմությամբ եւ դժվարացած շնչառությամբ: Սակայն նրա վիճակը չէր լավացել, եւ ուրբաթ ցերեկը հիվանդին տեղափոխել էին ուրիշ հիվանդանոց, որտեղ նախնական հաստատվել էր COVID-19 ախտորոշումը: Մի քանի անց Հասրաթյանը մահացել էր: Բժիշկները ճշտում են՝ արդյոք մահվան պատճառը կորոնավիրուսն էր: Ըստ նախնական տեղեկատվության՝ վերջին շրջանում կինը չէր մեկնում արտերկիր եւ չուներ շփում կորոնավիրուսով հիվանդների հետ:

Արփիկ Հասրաթյանը բժշկական գիտությունների դոկտոր էր, վիրուսային հեպատիտների բուժման ոլորտում կարկառուն մասնագետ:

Դիտվել է 3851անգամ
Վերջին լուրեր