10 / Օգոստոս / 2022 : 12-04

Տիրապետել ժամանակին. բիզնես մոտիվացիա

Նախորդ նյութի հղումը՝
1. ՆԱՅԵՔ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ

2. ՏԻՐԱՊԵՏԵԼ ԺԱՄԱՆԱԿԻՆ

Քնել ավելի քիչ, քան մյուսները, արթնանալ վաղ առավոտյան, բայց հանգստացած, թեթեւացած զգալ։

Անփորձ աչքի համար հաջողակ մարդիկ միշտ ավելի շատ ժամանակ ունեն, իրականում սակայն մինչ իրենք փորձում են օրական մեկ-երկու աշխատանք կատարել առավելագույնը, հաջողակների համար օրացույցը լեցուն է արդեն հաջորդ ամիսների ծրագրումներով:

Երբ տիրապետում եք ժամանակին եւ դուք հստակ գիտեք, թե ինչ է պետք անել, չեք վատնում ավելորդ րոպե։ Ուշադրությունը չեք շեղում հաջորդ քայլերը ձեռնարկելու վրա, քանի որ արդեն կազմակերպել եք ձեր գործերը եւ այսպիսով ժամանակ եք շահել։


Քունը հեշտ է կարգավորել, պարզապես արթնացեք 2-3 ժամ ավելի շուտ, մինչ քնած են բոլորը։ Այդպես մի քանի տարի շարունակ և դուք շատ ավելի առաջ եւ հաջողակ կլինեք, նույնիսկ եթե ունեք կատարողականության նույն ունակությունները։ Եթե մրցում եք հավասար կարողությունների տեր մարդկանց հետ, հաջողության արդյունքը փնտրեք ներդրած ջանքերի եւ չափերի մեջ։

Սնունդը երկրորդ ամենահեշտ կարգավորվող գործոնն է։ Հաջողակ մարդկանցից շատերը օրական 3-4 անգամ չեն սնվում եւ ընթացքում էլ՝ գայթակղիչ խորտիկներ, այլ ավելի քիչ։ Օրինակ Twitter-ի գործադիր տնօրեն Ջեք Դորսին օրական ընդամենը մեկ անգամ է ուտում, եւ այդպիսին են շատերը։ Առավելագույնը օրվա մեջ 2 անգամ սնվելը բավարար է։

Հաջորդիվ՝ 3. Թվերը հասկանալու եւ օգտագործելու ունակություն
Author's cover photo
Ամսաթիվ 10 / Օգոստոս / 2022 : 12-04
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 32996անգամ
Վերջին լուրեր