28 / Մարտ / 2020 : 08-33

Կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջը փակ դագաղով են հուղարկավորելու

 

 

Հայաստանում կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջ հուղարկավորությունը կատարվելու է համաճարակաբանական ցուցումներով:Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը:

«Նրան փակ դագաղով են հուղարկավորելու»,- ասաց Լիլիթ Բաբախանյանը` հավելելով, որ տեղյակ չէ, արդեն հուղարկավորել են, թե` ոչ:

Լիլիթ Բաբախանյանը նշեց, որ հուղարկավորության ժամանակ պահպանվելու են արտակարգ դրության սահմանած բոլոր կանոնները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 26-ին, Հայաստանում  կորոնավիրուսից 72-ամյա քաղաքացի է մահացել:

Հիշեցնենք, որ կինը բուժում էր ստանում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Նա ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ուղեկցող հիվանդությունների պատճառով էլ հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը:

Դիտվել է 8384անգամ
Վերջին լուրեր