13 / Սեպտեմբեր / 2022 : 16-31

«ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին». Կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը

Կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը։ Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ ԱԳՆ-ից։

Սեպտեմբերի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցում էին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։


Նիստի ժամանակ ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ ՄԽ անդամներին է ներկայացրել տեղեկատվություն այն մասին, որ սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերից հետո Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը և հրադադարի ռեժիմը, սադրիչ և ագրեսիվ գործողություններ են իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ որոշ ուղղություններում դիրքային առաջխաղացման փորձեր իրականացնելով։

ՀՀ զինված ուժերը բերվել են բարձր մակարդակի ռազմական պատրաստության և անցել իրենց վստահված հատվածների պաշտպանությանը։

Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները համարվում են ՀԱՊԿ անդամ պետություն հանդիսացող Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կոպիտ խախտում, իսկ իրավիճակը կարող է հանգեցնել լայնամասշտաբ զինված հակամարտության:

Վիկտոր Բիյագովը նշել է, որ Հայաստանը, դիմելով ՀԱՊԿ-ում իր դաշնակիցներին, ակնկալում է նրանցից գործուն հավաքական քայլեր Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման համար՝ ՀԱՊԿ կանոնադրության շրջանակներում։ Նա վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին։
Կարդացեք նաև

Բոլոր ուժերը պետք է վերադառնան նախնական դիրքեր. Բորելը՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին

Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել․Շտաբ

Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ.ՊՆ նոր հայտարարությունը (տեսանյութեր)

Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ․ ՊՆ

Տեսանյութում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր․ ՊՆ

Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար. Արցախի ՊԲ

Հրետակոծվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա խոցվել է շտապ օգնության ավտոմեքենան (լուսանկարներ)

Մեր բանակը կռվել է հերոսաբար.Փաշինյան

Երբեմն նրանք սկսում են Նռնաձորից, շարունակում Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով և ավարտում Երևանով. Փաշինյան

Հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ․ Առողջապահության նախարարություն

Հայաստանի տարածքով չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել. Փաշինյան

Ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջությամբ. ՌԴ ԱԳՆ

Գեղարքունիքի ուղղությամբ շարունակվում են Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցները

«1 հրթիռ ուղիղ հարվածել է տանը, 2 հրթիռ ընկել է տան հարևանությամբ». Թաթոյանը տեսանյութ է ներկայացրել

Պուտինն ամեն ջանք գործադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը թուլացնելու համար

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքներ են սկսվել

Ժամը 14.00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՊՆ

Հրատապ լուր՝ առաջին գծից

Անկախ քաղաքական դիրքորոշումներից՝ կոչ ենք անում պահպանել հանգստություն և համախմբվել Զինված ուժերի շուրջ. ՀՀ ԱԺ-ն հայտարարություն է ընդունել
Քանի դեռ իշխանության ղեկին անկարող, վախկոտ վարչախումբն է, հետևանքներն այսպիսին են լինելու. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
Դիտվել է 70748անգամ
Վերջին լուրեր