21 / Սեպտեմբեր / 2022 : 11-00

Արևմուտքը հատել է բոլոր սահմանները. Պուտին

Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխել, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Արևմուտքը հատել է բոլոր սահմանները, անպատասխանատու քաղաքական գործիչները խոսում են Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարման, Ռուսաստանի դեմ ռազմական հարվածների մասին: Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար», - ասել է Պուտինը:

Նշենք,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել։

Հիշեցնենք, որ ՌԴ-ն փետրվարի 24-ից հատուկ ռազմական գործողություն է անցկացնում Ուկրաինայում:
Կարդացեք նաև՝

Պուտինը մոբիլիզացիա է հայտարարել

Ուկրաինան կլուծի՛ Ռուսաստանի հարցը․ Ուկրաինայի նախագահի գրասենյակ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 87110անգամ
Վերջին լուրեր