23 / Սեպտեմբեր / 2022 : 17-01

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրերի այցելությունից

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրերի այցելությունից։ Դա պատճառաբանվել է սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններով պայմանավորված՝ անվտանգության նկատառումներից ելնելով։


Մասնավորապես, ԱՄՆ-ն հորդորել է խուսափել Երասխ, Վայոց Ձոր, Եղեգնաձոր, Սյունիքի մարզ, Արցախ այցելությունից, ինչպես նաև՝ խուսափել Գեղարքունիքի մարզի Սևանա լիճ, ինչպես նաև՝ M10 մայրուղով երթևեկությունից, Տավուշի մարզ՝ M10 մայրուղով դեպի հյուսիս երթևեկությունից։

Կարդացեք նաև՝

Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին չայցելել որոշ մարզեր

Լին Թրեյսին կնշանակվի ՌԴ-ում ԱՄՆ դեսպան. Ռուսաստանը տվել է համաձայնությունը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 118138անգամ
Վերջին լուրեր